Ժամեր առաջ դերասան Հովհաննես Ազոյանի նախկին կինը՝ Մերի Մարտիրոսյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հովոյի ու երեխաների մտերմիկ լուսանկարները: Մերին լուսանկարները ոչ մի կերպ չի մեկնաբանել, փոխարենը դրանք ներկայացրել է խորհրդավոր «սմայլիկներով»:
Life.panorama.am-ը փորձեց կապ հաստատել Մերի Մարտիրոսյանի հետ՝ ճշտելու, թե արդյոք տանը արված լուսանկարներն ու դրանք իր ֆեյսբուքյան էջում ներկայացնելը հուշում են այն մասին, որ սիրված զույգը կրկին միասին է:
«Անձանական ոչ մի տեսակ հարցի չեմ անդրադառնում»,- մեր հարցին ի պատասխան նշեց Մերին, իսկ ճշտող հարցին, թե նա չի էլ ցանկանո՞ւմ հերքել կամ հաստատել տարածված կարծիքը, պատասխանեց.
«Առհասարակ չեմ խոսում անձնականից, հետեւաբար չեմ էլ ցանկանում այդ առումով մեկնաբանություն տալ»:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնալուծվել է 2016-ի սեպտեմբերին: Այդ մասին Հովհաննես Ազոյանը տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում՝ անկեղծ խոստովանություն-գրառմաբ: