Վերջերս աչքովս նյութ ընկավ չծխող հայտնիների մասին։ Նրանք շատ օրինակելի են հանրության համար, սակայն շոու բիզնեսում դեռ կան շատ մարդիկ, ովքեր չեն կարողանում հրաժարվել ծխելու վատ սովորությունից։ Թեև ամբողջ աշխարհում նկատվում է չծխելու միտում, մեզանում շատերի կարծիքով ծխելը դեռ նորաձև է։ Իրականում, սա այն «նորաձևությունն» է, որը վաղուց «հակաթրենդ» է, սակայն Հայաստանում ուշ է տեղ հասնում:) Զարգացած երկրներում հասարակական վայրերում ծխելը խստիվ արգելվում է, քայլ առ քայլ մեզ մոտ էլ է արգելվում հասարակական վայրերում ծխելը, ինչը գովելի է։
Ես էլ որոշեցի անդրադառնալ հայտնիներին, ովքեր ծխում են՝ հույսով, որ նրանք կհրաժարվեն վնասակար այս սովորությունից։ Առանձնացրեցի կանանց, քանի որ նրանց դեպքում երևույթն առավել տհաճ է դառնում։
Անի Երանյան
Լուիզա Ներսիսյան
Տաթևիկ Ադումյան
Լուսինե Բադալյան
Նադեժդա Սարգսյան
Ագնեսա Շահնազարյան
Մարջան Ավետիսյան