Ծնվել է 1970թ. հունիսի 7-ին, Երևանում: 1987թ. ավարտել է Երևանի թիվ 166 միջնակարգ դպրոցը: 1987-93թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետում: 1991-2003թթ աշխատել է «Շարմ» ընկերությունում` որպես պրոդյուսեր: 2002-04թթ եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության, 2004-10թթ` «Ռադիո 107» և «CS Ռեքորդս» ձայնագրման ստուդիայի տնօրենը: 2007-11 հիմնադրել և ղեկավարել է «Թաթա» պրոդյուսերական կենտրոնը: 2011թ-ից Հայաստանի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի տեղակալն ու երաժշտական պրոդյուսերն է:
Գրիգոր Նազարյանն ամուսնացած է, ունի 2 երեխա: Նրա կինը մոդելավորող-դիզայներ Լիլիթ Մարգարյանն է: