Դերասան, հաղորդավար Գրիգոր Դանիելյանը իր ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.

«Ընտանիքը մարդու կյանքի ամենակարևոր ձեռքբերումն է, պահպանեք ձեր ընտանիքը, ամուր բռնեք ձեր կողակցի ձեռքը, միշտ ասեք կարևոր խոսքերը «ես Քեզ սիրում եմ», գժվեք ձեր երեխաների համար... 
և կունենաք այն դեմքը, որը ես ունեմ այս նկարում»: