Ամերիկացի ռեփեր Քանիե Ուեսթը նոյեմբերի 21-ին հոսպիտալացվել է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) հիվանդանոցներից մեկում: Ինչպես հաղորդել է TMZ պորտալը, կլինիկայում նա պետք է հոգեբուժական հետազոտություն անցնի:

 

Հերթապահի վահանակին կանչն ստացվել է 13:20-ին (Երեւանի ժամանակով 01:20-ին): Երաժիշտն այդ ժամանակ գտնվել է տնից դուրս: Ժամանած բժիշկները Ուեսթին տարել են Կալիֆոռնիայի համալսարանին կից՝ Ռոնալդ Ռեյգանի բժշկական կենտրոն: Պորտալի աղբյուրների տեղեկատվությամբ՝ ռեփերի հոսպիտալացման որոշումն ընդունվել է «նրա առողջության եւ անվտանգության համար»:

 

Իրավապահ մարմիններում հավելել են, որ Ուեսթը հրաժարվել է հիվանդանոց գնալ, ոստիկաններն ստիպված են եղել նրան ձեռնաշղթաներ հագցնել:

 

Ուեսթին հոսպիտալքացրել են այն բանից հետո մի քանի ժամ անց, երբ նա չեղյալ է հայտարարել իր Saint Pablo շրջագայության բոլոր մնացած համերգները՝ 21 ելույթները: Իր գործողությունների պատճառը կատարողը չի պարզաբանել:

 

Լուսանկարը՝ Reuters