Դերասան Մել Գիբսոնը հոսպիտալացվել էր ԱՄՆ հիվանդանոցներից մեկում: Նրա մոտ ախտորոշել էին նոր տեսակի կորոնավիրուս: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
64-ամյա դերասանը հիվանդանոցում է գտնվել մեկ շաբաթ: Այս մասին հայտնել է նրա ներկայացուցիչը:
«Վերջերս կրկնակի թեստ հանձնելուց հետո ստացվել է պատասխանը՝ բացասական: Նրա մոտ նաև հայտնաբերել են հակամարմիններ»,-ասել է նա:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպություն նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումը հայտարարեց համաճարակ: