18-ամյա աղջիկը հիվանդանոցում է հայտնվել շրթունքների մեծացման համար ֆիլեր ներարկելուց հետո: Նրա խոսքով՝ միջամտությունից հետո շրթունքները նմանվել էին «պինդ նրբերշիկի», իսկ դրանցից սկսել է արտահոսել «կանաչ եւ դեղին թարախ»։
Ինչպես տեղեկացնում է FoxNews-ը, շրթունքները գրեթե անմիջապես ուռչել են, բայց կոսմետոլոգը հավաստիացրել է, որ այտուցը կիջնի: Միջամտության համար նա վճարել է մոտ 220 դոլար:
Նրան վիրահատել են վարակված ֆիլերը հեռացնելու համար: «Արյան հետազոտությունը ցույց տվեց, որ ինձ մոտ A խմբի ստրեպտոկոկային ինֆեկցիա է: Ես չէի կարողանում ուտել կամ խմել, քանի որ իմ շրթունքները դեռեւս սովորական չափից 3 անգամ մեծ էին եւ շարունակում էին աճել ու լցվել դեղին թարախով»,-նշել է նա: