ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի՝ ընտանիքի և երեխաների հարցերով սոցիալական ծառայություններն ուսումնասիրության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ հոլիվուդյան սիրված դերասան Բրեդ Փիթը դաժան վարք չի դրսևորել որդեգիր երեխաներից մեկի՝ Մեդոքսի հանդեպ:
People ամսագիրը մանրամասնում է, որ խոսքը ԶԼՄ-ների կողմից ակտիվորեն քննարկված լուրի մասին է, ըստ որի՝ այս տարվա սեպտեմբերին Փիթը կնոջ՝ Անջելինա Ջոլիի և երեխաների հետ սեփական ինքնաթիռում գտնվելու ժամանակ վիճել է Մեդոքսի հետ ու, իբր, նրան հարվածել:
Նշվում է, որ այդ միջադեպին հաջորդել էր Ջոլիի՝ ամուսնալուծության վերաբերյալ դատական հայցի ներկայացումը:

 


Աղբյուրը մանրամասնում է, որ Ջոլիի պաշտոնական ներկայացուցիչը, մեկնաբանելով սոցծառայությունների եզրակացությունը, դերասանուհու անունից ասել է, որ այժմ աստղի համար առաջնային է իր երեխաների անվտանգության ապահովումը: