Bravo.am-ը գրում է.
“Room 118” ջազ խմբի երաժիշտներն օրերս բարեգործական համերգ են ունեցել երեւանյան անտի-սրճարաններից մեկում` սահմանամերձ Այգեպար գյուղի մանկապարտեզի պաշտպանիչ պատի կառուցմանն օժանդակելու նպատակով: Միջոցառում-դրամահավաքը նախաձեռնել էր Հայ օգնության ֆոնդի “Այո” հիմնադրամը:
“Պատի կառուցումը, որի համար անհրաժեշտ է մոտավորապես 4000 քար, երեխաների առօրյան ավելի անվտանգ կդարձնի, իսկ նրանք արժանի են խաղաղ մանկության”,-BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է “Այո” հարթակի համայնքային ծրագրերի պատասխանատու Հելենա Մելքոնյանը:
Նա նշել է, որ տարբեր միջոցառումներ կազմակերպելուց հետո առաջին անգամ նաեւ համերգի միջոցով են փորձում համախմբել մարդկանց.“Պաշտպանիչ պատի համար հարկավոր է մոտ 6,5 միլիոն դրամ, առ այսօր հավաքվել է մոտ 1 միլիոն դրամ: Երբ այցելում ենք Այգեպար, Չինարի, Մովսես եւ սահմանամերձ մյուս գյուղերը, շատ ենք շփվում տեղացիների հետ, բարի ու բաց մարդիկ են եւ աջակցում են մեզ: Հույս ունենք, որ մեր ծրագրածն իրականություն կդարձնենք”:
Շարունակությունը` այստեղ: