Ուղիղ տասը տարի առաջ` հոկտեմբերի 15-ին, Սեւան-Մարտունի ճանապարհին երգչուհի Վարդուհի Վարդանյանն ավտովթարի ենթարկվեց ու հեռացավ կյանքից` թողնել հզոր ձայնադարան, ջերմ հուշեր ու վառ անուն: Արդեն տասը տարի է անցել, ինչ երգչուհու ձայնը հնչում է մեզ ծանոթ երգերում, բայց շարունակում հուզել ու սիրվել:

 

Հոկտեմբերի 26-ին «Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում» կկայանա «Մեզ ոչինչ չի բաժանի» խորագրով՝ Վարդուհի Վարդանյանի մահվան 10-րդ տարելիցին նվիրված համերգ, որտեղ ելույթ կունենան երգչուհու ընկերները:

 

Life.panorama.am-ը սիրված երգչուհու, ինչպես նաեւ սպասվելիք համերգի ու գլխավոր անակնկալի մասին խոսել է Վարդուհի Վարդնյանի քրոջ' Քրիստինա Վարդանյանի հետ:

 

«Վարդուհու ընկերները նրա մահվան առաջին իսկ օրից մեր կողքին են ու շատ շնորհակալ եմ, որ տասը տարի անց նրանք շարունակում են լինել մեր կողքին ու արդեն Վարդուհու որդու` Ռուբենի հետ ընկերություն անել: Ամեն տարի Վարդուհու ծննդյան օրը, մահվան օրը, կամ ուղղակի ընտանեկան հավաքույթներին Վարդուհու ընկերները, որոնք շատ-շատ են, մեր տանն են եղել ու դա մեզ համար շատ մեծ օգնություն ու ուժ է, էլ չասեմ, որ առաջին տարին գրեթե չկար մի օր, որ նրանք մեր տանը չլինեին:Սրա համար, որպես քույր, պարզապես պետք է ասեմ` շնորհակալ եմ, ես խոնարհվում եմ իրենց առաջ, նրանք իսկական ընկերներ են, որոնց նմանն այսօր դժվար կարելի է գտնել: Նրանք շարունակում են ընկերություն անել Վարդուհու հետ, իսկ դա միայն մեծահոգի մարդը կարող է»,- նշեց Քրիստինա Վարդանյանը:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: