Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրանում է Վարդուհի Վարդանյանի մահվան 9-րդ տարելիցը:
Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և Վարդուհի Վարդանյանի համատեղ՝ «Կյանքին ընդառաջ» երգի տեսահոլովակը և գրել. «9 տարի...»:
Ավելի վաղ երգչուհին իր էջում տեղադրել է նաև Վարդուհի Վարդանյանի հիշատակին նվիրված՝ «Մեզ ոչինչ չի բաժանի» երգի տեսահոլովակը և գրել. «Միևնույն է, չես հաշտվում... 9 տարի...»: