Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը երգչուհուն ծանուցել էր, որ իր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: «5 տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել, իմ մասին բացասական կարծիք ստեղծել, գործերիս խոչընդոտել ու այս օրերին էլ՝ նույնպես: Արդեն իմունուտետ ունեմ ու անտարբեր եմ․․. Գործը, որ արել եմ, միշտ շարունակում եմ անել ու կապը, որ ունեցել եմ հանդիսատեսի հետ միշտ, շարունակելու եմ ունենալ», - ինստագրամի իր էջում գրել է Սիրուշոն։
Սիրուշոյին ուղարկված ծանուցման մեջ նշված է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր, ինչի հիման վրա Սիրուշոյի անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: