Երգչուհի Նարե Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկար հարսանյաց սրահից և մակագրել, որ ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել՝ ինչ զգեստ ընտրել։ Երգչուհու երկրպագուներն ակտիվ քննարկում են՝ արդյոք նա պատրաստվում է ամուսնանալ։

 

Իրականությունը պարզելու համար BlogNews-ը խոսեց երգչուհու հետ։ «Այն, ինչ գրել էի, ճիշտ էր։ Սրահներից մեկում իսկապես հարսանեկան զգեստ էի ընտրում ու ոչ մի կերպ չէի կողմնորոշվում՝ որն եմ ուզում, սակայն ոչ իմ հարսանիքի համար։) Զգեստն ընտրում էի ֆոտոշարքի համար»,- ասաց Նարեն։

 

Երգչուհու տեղադրած լուսանկարները բոլորի ուշադրությունը սևեռեցին իր անձնական կյանքի վրա։ Նարեից հետաքրքրվեցինք՝ ընտրյալ ունի՞։ «Իմ աձնական կյանքում ժամանակավոր դադար է, սիրտս ազատ է»,- ասաց նա, իսկ հարցին՝ ի՞նչ ասել է «ժամանակավոր դադար», հիասթափությո՞ւն է ունեցել, արձագանքեց. «Յուրաքանչյորիս կայնքում տարբեր փուլեր լինում են։ Ես 26 տարեկան եմ ու անհնար կլիներ, եթե երբևէ սիրահարված չլինեի։ Հիմա խաղաղ, հանգիստ վիճակում եմ։ Անձնական թեմաներից հեռու եմ, ամբողջովին նվիրվել եմ իմ աշխատաքին և չեմ էլ սպասում ինչ-որ ասպետի։ Օրը կգա, ասպետն էլ հետը»։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։