Vanity Fair պարբերականը հրապարակել է մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային ցուցակը, որում գործարարների և քաղաքական գործիչների հետ միասին հայտնվել են նաև մշակույթի և շոուբիզնեսի ներկայացուցիչներ:
Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց հարյուրակը եզրափակում է Քարդաշյանների աստղային ընտանիքը: Կինոյի և երգարվեստի ոլորտի ներկայացուցիչներից վարկանշային աղյուսակում ընդգրկվել են նաև երգչուհի Թեյլոր Սվիֆթը (18-րդ տեղ), դերասանուհիներ Ջենիֆեր Լոուրենսը (28-րդ տեղ), Էմի Շումերը (35-րդ տեղ), Սքարլեթ Յոհանսոնը (74-րդ տեղ), երգչուհի Ադելը (47-րդ տեղ), դերասան Քրիս Պրետը (67-րդ տեղ): Իսկ երգչուհի Բեյոնսեն հայտնվել է առաջին տասնյակում:
Ամենաազդեցիկ մարդկանց առաջատար տասնյակն այսպիսի տեսք ունի'
1.Ջեֆ Բեզոս' Amazon-ի հիմնադիրը
2.Մարկ Ցուկերբերգ' Facebook-ի հիմնադիրը
3.Էվան Շպիգել' Snapchat-ի հիմնադիրը
4.Բոբ Այգեր' The Walt Disney ընկերության ղեկավար
5.Իլոն Մասկ' SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիրը
6.Ռիդ Հասթինգսը' Netflix ծառայության հիմնադիրը
7.Տրևիս Կալանիկ' Uber-ի հիմնադիրը
8.Ռուպերտ Մերդոկ' ձեռնարկատեր և մեդիամագնատ
9.Ժեն Լուի և Չենգ Վեյ' Uber-ի չինական համարժեք Didi Chuxing-ի հիմնադիրները
10.Բեյոնսե