Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կապիտալը միայն հուլիսի 27-ին մեծացել է 3.8 մլրդ դոլարով՝ բաժնետոմսերի արժեքի բարձրացումից հետո, ինչը թույլ է տվել նրան տեղավորվելու Forbes-ի վարկածով մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշի 5-րդ հորիզոնականում՝ առաջ անցնելով մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմից։
Ցուկերբերգի անձնական կարողությունը կազմում է 71.7 մլրդ դոլար՝ ըստ Forbes-ի վարկանշային հաշվիչի, որը հաշվարկում է միլիարդատերերի կապիտալի փոփոխություններն իրական ռեժիմում։
Հինգշաբթի ընկերության բաժնետոմսերի արժեքը բարձրացել էր 5 տոկոսով՝ երկրորդ եռամսյակի և 2017-ի առաջին կիսամյակի ֆինանսական արդյունքների հրապարակման ֆոնին։
Facebook-ի զուտ շահույթը 2017 թվականի առաջին կեսի արդյունքներով աճել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.7 անգամ և կազմել 6.959 մլրդ դոլար։