Ժողովրդական երգեր կատարող Գոհար Հովհաննիսյանը կարիերային զուգահեռ զբաղվում է երեխաների խնամքով, երազում է, որ նրանք եւս ընտրեն իր ուղին, այդ պատճառով էլ ատամհատիկի արարողության արդյունքները նրան հիասթափեցրել են:):

 

Նա BRAVO.am-ին պատմել է, որ որդու 5-րդ տարեդարձի օրը նշելու մեկ այլ առիթ էլ են ունեցել.«Հարությունի ծննդից մի քանի օր առաջ 9 ամսական աղջիկս իր առաջին ատամը հանեց, եւ որոշեցինք կրկնակի տոն կազմակերպել: Տղաս ցանկացավ, որ խնջույքն իրականացնենք տատիկի՝ իմ մայրիկի տանը, ընտրեց հյուրերին եւ մուլտհերոսներին»:

 

Ատամհատիկի արդյունքներով՝ Գոհարի դուստրն ապագա խոհարար կամ ատամնաբույժ է:).«Գայանեն երկու թղթիկ վերցրեց: Անկեղծ ասած՝ մեծ սթրես տարա. ուզում եմ՝ իմ երեխաներից գոնե մեկը երգի: Մտածում էի՝ աղջիկս կլինի, որովհետեւ ամուսինս ասում է, որ մեր տղան նորմալ ոլորտ պետք է ընտրի, օրինակ՝ մարզիկ դառնա:)»:

 

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: