Մինչ հայտնի ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի մտերիմներն ու հարազատները հրճվում են՝ տեսնելով կտրուկ նիհարած Պրիմադոննային, բժիշկներին անհանգստացնում է երգչուհու հյուծված տեսքը: Տեսնելով սոցկայքերում հրապարակված վերջին լուսանկարները, որտեղ 67-ամյա Պուգաչովան ունի անբնական նիհար տեսք` մասնագետների մոտ լուրջ մտավախություններ են առաջացել աստղի առողջության վերաբերյալ:

 

Երգչուհու չափից շատ բարակ ոտքերն ու ցցված այտոսկրերը հիմք են տալիս բժիշկներին ենթադրելու, որ նրա մոտ կարող է անորեքսիա սկսվել: Հաշվի առնելով Պուգաչովայի հասակը՝ 162 սմ, և տարիքը՝ նրա համար կատարյալ է համարվում առնվազն 70 կգ քաշը, մինչդեռ ներկայում Պրիմադոննան կշռում է 55 կգ-ից ոչ ավելի:

 

Image result for худобы Пугачёвой