Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ալլա Պուգաչովայի 26-ամյա թոռը՝ երգիչ Նիկիտա Պրեսնյակովն, ամուսնացել է։ Նրա ընտրյալը  դերասանուհի Ալյոնա Կռասնովան է։ Զույգը գրանցել է ամուսնությունը մերձմոսկովյան Բարվիխում Պսակադրության պալատում։ Համացանցում արդեն հայտնվել են նրանց լուսանկարները։

 

Հանդիսության ներկա են եղել Նիկտիայի մայրն ու հայրը՝ Կրիստինա Օրբակայտեն և Վլադիմիր Պրեսնյակովը՝ իրենց ներկա սիրելիների հետ, ինչպես նաև Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը երեխաների հետ։