Սիրված դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում մի լուսանկար է տեղադրել, որին կից գրել է.

 

Այսօր Գեղարդի վանքում էինք. սուրբ ու հզոր մի վայր՝ քարակուռ, ամուր, հիմքով հաստատ ու հայի տեսակի նկարագրով, Գեղամա անառիկ լեռներին ու Երկինքին ի պահ տված։ Մեր Տաճարները կանգուն են, մնում է Հավատքի մեր ներսի«տաճարը» նորոգ պահենք, ընդամենը հինգ հավատացյալ էր խորանի մոտ՝ ժամերգության...թեև այցելուները շատ էին...Գոնե դա հուսադրում է։) Հ.Գ. Հայաստանը չբացահայտված հրաշք է. ուղղակի երբեմն «տուրիստի» աչքով է պետք նայել, ու ՃԱՆԱՉԵԼ։ Ապրողի աչքով էլ հարազատավարի նայել ու ՍՐՏԱՑԱՎ լինել։ Էդքան բան։
#actress #armenian #geghard #geghardmonastery #4 #century #faith #mountain #autumn համար նորից պատմությունն ուսումնասիրելու։
Գեղարդի վանք, միակուռ քարից կերտված, երկհարկանի քարակերտ տաճարներից ու կից եկեղեցուց կազմված վանքային համալիր է, որը գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևելք, Ազատ գետի վերին հոսանքում՝ նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Վանքային համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։