Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Նա նաեւ չափազանց ուշադիր է իր ընկերների հանդեպ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։

Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում ներկայացել է ոճային ձմեռային կերպարում։ Կադրում նա կրում է բաց երանգի վերարկու, ոճային ակնոց։ Նրա վարսերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակմանը կից սիրելի հաղորդավարուհին գրել է․ «Զուգահեռ իրականություններում ասես ապրենք: Պատկերներն ու երևույթներն այնքան տարբեր են աշխարհում»:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ոճային վերարկու էր կրում, երկարաճիտ կոշիկներ։ «Մեծ Պահք. օր առաջին: Տրտում չլինեք։ Ամենամեծ երջանկությունը գիտակցված սերն է։ Վայրը` Սուրբ Անանիայի մատուռ, Սուրբ Մարիամ Աստվածածին ԶՈՐԱՎՈՐ եկեղեցի»,- գրել էր նա։