Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։
Instagram-յան էջում հրապարակված կադրում Նազենին կրում է սեւ գույնի երկարափեշ զգեստ, դեղին վերնազգեստ։ Նա հյուսել է երկար վարսերը։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացնում են արծաթե գոտին ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Նազենին գրել է․ «Ոճն այն է, ինչն արտահայտում է քո տրամադրությունը: Իսկ ո՞վ է որոշել, որ դեղինը մահվան գույնն է)) Դեղինն արևինն է ու ոսկունը) փայլուն) Իսկ ո՞րն էր այսօրվա ձե՛ր գույնը»։