Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը կիսվել է վառ լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Վենետիկում։ Դերասանուհին վառ կարմիր բաճկոն է կրում, որը համադրել է սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Նա արձակել է մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ընտրել։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի քանի հեշթեգ է օգտագործել՝ «2020», «Վենետիկ», «Սիրող քաղաք»։

 

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին ձմեռային կերպարում էր, առօրյա, նուրբ շպարով։«Աշխարհի պտույտի քաոսում մի պահ կանգ առ ու ՏԵՍ: Տես, որ աշխարհ ունես, մի աշխարհ կյանք ու Սեր: ՏԵՍ, որ դժվարությունները «Աստծո պատիժ» չեն, այլ ինքնաճանաչողության ճանապարհ, տես, որ ծառերի սառած ու ձյունապատ ճյուղերը արտասովոր գեղեցիկ են`իրար նմանը չունեցող հազարավոր փաթիլներով պատված: Կանգ առ, իմ ընկեր, լսիր օդում թաքնված նոտաներն ու կյանքիդ ձմեռը զարդարիր Աստվածային երաժշտությամբ, չէ՞ որ այն բոլորինն է: Երբ աշխարհի քաոսից հոգնես, լռիր, սրտիդ ձայնը վերջապես կլսես ու կհասկանաս նորից, որ արագ պտույտի մեջ միշտ ու անփոփոխ է Սերդ...ինչպիսին էլ այն լինի: (Հատված ՆՀ)», - հրապարակմանը կից գրել էր Նազենին։