Ասմունքող, բանաստեղծուհի Լիանի Զուրաբյանի անձնական կյանքի մանրամասները Life.panorama.am-ն օրերս է ներկայացրել, իսկ այսօր Լիանան մեզ պատմել է որդու մկրտության մասին ու բացառիկ լուսանկարներ տրամադրել:
«Երեկ լրացավ որդուս ծննդյան 40 օրը, որը շատ խորհրդանշական է մարդու կյանքի համար: Անկեղծ ասած՝ շատ հապճեպ՝ ընդամենը երկու օրում որոշում կայացրեցի, որ որդիս հենց իր կյանքի 40-րդ օրը պետք է մկրտվի: Իսկ այդ որոշմանը եկա, քանի որ այս արարողությունը մարդուն ուղորդում է դեպի քրիստոնյա աշխարհ: Երեկ ասես երեխայիս երկրորդ ծնունդը լիներ, երեկ նա ծնվեց հոգեւոր աշխարհում. ես հավատում եմ այն խորհրդին, որ մկրտվելուց հետո Աստծո ձեռքը բալիկի գլխից չի հեռանում»,- նշեց Լիանան:
Փոքրիկ Լեւոնը մկրտվել է Սուրբ Սարգիս եկեղեցում, ի դեպ՝ եկեղեցու ընտրությունը բանաստեղծուհու համար պատահական չի եղել.
«Սուրբ Սարգիս եկեղեցին ինձ շատ հարազատ է: Քայլերս միշտ այս եկեղեցի են տարել, այնտեղ ես ինձ հանգիստ ու թեթեւացած եմ զգում: Երբ դեռ երեխա չունեի, հենց այս եկեղեցին էի գնում, ծնկի գալիս ու խնդրում Աստծուն եւ Սուրբ Կույս Մարիամին, որ ինձ մայրության բերկրանքը պարգեւեն, որ ես երեխա ունենամ, գոնե մեկ երեխա ու Աստված ի կատար ածեց խնդրանքս, ուստի պատահական չէր, որ այդ եկեղեցում էլ որոշեցի մկրտել որդուս ու այդպիսով շնորհակալ լինել Աստծուն»,-նշեց նա՝ տեղեկացնելով, որ որդուն մկրտել է Տեր Եսայի քահանա Արթենյանը :
Շարունակությունն՝ այստեղ։