Ինդոնեզացի այս մարդը հայտարարել է, որ ինքը աշխարհի ամենածեր մարդն է (145 տարեկան), բայց ասել է, որ պատրաստ է մեռնել հենց հիմա
Համաձայն փաստաթղթերի, որոնք ընդունելի են համարվում Ինդոնեզիայում, Մբահ Գոտոն իսկապես 145 տարեկան է, նա ծնվել է 1870 թվականի դեկտեմբերի 31-ին։
Նա ավելի երկար է ապրել, քան իր 10 քույր ու եղբայրները, ունեցել է 4 կին, որոնցից, վերջինը մահացել է 1988 թվականին։ Նրա երեխաները նույնպես մահացել են ու հիմա ապրում է իր թոռների ու ծոռների հետ։ Թոռների խոսքով իրենց պապը հիմնականում ժամանակ է անցկացնում ռադիո լսելով, քանի որ տեսողությունը վատ է հեռուստացույցի համար։
Եթե նրա պնդումները ճիշտ են, ուրեմն այս տղամարդը տարիքով ավելի մեծ է այժմ հաստատված ամենատարեց մարդուց, ով ապրել է մինչև 122 տարեկան