Forbes-ի ռուսական խմբագրությունը կազմել Է երկրի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը: Այն հանդեսի կայքում հրապարակվել Է օգոստոսի 25-ին:
Թոփ-թերթիկը գլխավորել Է ԲԻՆ խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիեւի ընտանիքը: Նրա կարողությունը գնահատվում Է 9,8 մլրդ դոլար եւ մեկ տարում ավելացել Է գրեթե 2,5 անգամ: Նշվում Է, որ բիզնեսում բաժնեմասեր ունեն նրա կրտսեր եղբայրը՝ Սայիթ-Սալաման եւ զարմիկը՝ Միխայիլ Շիշխանովը:
Երկրորդ հորիզոնականը բաժին Է ընկել Արկադի Ռոտենբերգի՝ «Ստրոյգազմոնտաժ» ընկերության ղեկավարի ընտանիքին, որի կարողությունը կազմում Է 2,8 մլրդ դոլար: Նույնքան գումար Էլ հաջողվել Է վաստակել Ալեքսեյ եւ Դմիտրի Անանեւ եղբայրներին, որոնց, մասնավորապես, պատկանում են «Վոզրոժդենիե» բանկը եւ Պրոմսվյազբանկը:
Չորրորդ տեղում հայտնվել Է Նիկոլայ Շամալովի ընտանիքը՝ 2,4 մլրդ դոլար կարողությամբ: Rambler News Service-ը նշում Է, որ այս ընտանիքն առաջին անգամ Է տեղ գտել վարկանիշում: Առաջատարների հնգյակը եզրափակում են Ռադիկ եւ Այրատ Շայմիեւները՝ 1,7 մլրդ դոլար կարողությամբ:
Վեցերորդ հորիզոնականը բաժին Է հասել Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովներին (1,4 մլրդ դոլար), յոթերորդը Բաժաեւների ընտանիքին (1,25 մլրդ դոլար), ութերորդը՝ Ռահիմկուլովներին (1,2 մլրդ դոլար), իսկ իններորդը՝ Մահոմեդ եւ Զիաուդին Մահոմեդովներին (1,15 մլրդ դոլար): Տասներորդ դիրքում Մուցոեւների ընտանիքն Է (950 մլն դոլար):
Մայիսին Forbes-ը կազմել Էր ռուս միլիարդատերերի ժառանգների վարկանիշը: Հանդեսի վարկածով՝ նրանցից ամենահարուստը «Լուկօյլ»-ի խոշորագույն բաժնետեր Վագիթ Ալեքպերովի որդին Է՝ Յուսուֆը (ծնված 1990 թվականին):