“Կան հանգամանքներ, որոնց պատճառով այս շրջանում քիչ եմ նկարահանվում”. այս խոսքերը “Գեներալի աղջիկը” հեռուստասերիալում Ալեքսանդրի դերակատար Մովսես Երեմյանինն են, որը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է հեռուստաէկրանին հազվադեպ երեւալու պատճառները:

 

“Մեկն ուսումս է. սովորում եմ Թատերական ինստիտուտի ավարտական կուրսում եւ ներկայում ավելի շատ եմ զբաղված եմ իմ ավարտական աշխատանքով: Բացի այդ, մարմնավորածս կերպարն արդեն պարզ է հեռուստադիտողի համար. փոխվել եմ, ճիշտ ճանապարհին եմ”,-ասել է նա:

 

Սիրային հարցեր. Այս ամիս BRAVO.am-ի ֆոտոխցիկը Մովսես Երեմյանին եւ Անի Երանյանին միասին լուսանկարեց դերասանուհու ծննդյան տարեդարձի օրը: “Մենք ավելի հեշտ ենք ապրում, երբ մեր անձնական կյանքը չեն քննարկում”,-նշել էր Անին, որի հետ համակարծիք է նաեւ Մովսեսն ու չի ցանկանում բարձրաձայնել անձնական կյանքը: