Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է մոդել, պարող եւ դերասան Մովսես Երեմյանը, ով օրեր առաջ դարձավ 23 տարեկան: Այս շրջանում դերասանը ներկայանում է «Շանթ» հետուստաընկերությամբ հեռարձակվող «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում:
Մովսես, երկար ժամանակ էր, ինչ ասես լռում էիք, հետաքրքիր է՝ ինչո՞վ էր պայմանավորված էկրանային լռությունը:
- Լռությունս ավելի շատ պայմանավորված էր իմ մյուս մասնագիտությամբ, քանի որ ես նաեւ պարող եմ եւ դասավանդում եմ այն նույն՝ «Կաստանիետ» ստուդիայում, որտեղ եւ սովորել եմ երկար տարիներ, բացի այդ ամեն շաբաթ հանգստյան օրերին գնում ենք Գյումրի, որտեղ «Կաստանիետ» ստուդիան ունի իր մասնաճյուղը. այստեղի մեր շուրջ 150 եւ ավելի աշակերտներին ամեն շաբաթ եւ կիրակի օրերին փորձում ենք փոխանցել մեր մասնագիտական հմտությունները լատինոամերիկյան եւ եվրոպական պարերի գաղտնիքների վերաբերյալ: Հիմա, երբ խաղում եմ «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, կրկին աչքաթող չեմ անում պարը ինչպես այստեղ՝ Երեւանում, այնպես էլ Գյումրիում:
Շարունակությունը` այստեղ: