«Խաղ իմ կանոններով» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա մարտի 8-ին, մինչ այդ ESem.am-ը կներկայացնի հարցազրույցներ ֆիլմի գլխավոր հերոսների հետ: Կատակերգությունը, որում հյուսվում է սիրո պատմություն, արդեն իսկ հասարակության ուշադրության կենտրոնում է:
Գլխավոր դերակատար Մովսես Երեմյանի մասնակցությունը ֆիլմում շատ է քննարկվել լսարանի կողմից. նրա ընտրությունը որակվում է որպես PR քայլ: Մովսեսը ևս չի բացառում, որ իր ընտրությունը նաև գովազդային նպատակ է ունեցել. «Հնարավոր է, սակայն, երբ ինձ առաջարկեցին խաղալ, ես չմտածեցի, թե ինչու են ինձ առաջարկում: Միգուցե հասարակությունը մտածում է, թե ինձ ընտրել են PR-ի համար, բայց ես կապացուցեմ, որ դերասան եմ ու կարող էի լինել այդ դերում: Երբ ես խոսում էի ռեժիսորի հետ, նա ասաց, որ դերասանական խաղը լավ է ստացվել: Ինքն անգամ չէր սպասում, որ կարող է այդքան լավ ստացվել»:
Երբ Մովսեսին առաջարկել են նկարահանվել այս ֆիլմում, նա պատրաստվում էր մեկնել ԱՄՆ, սակայն որոշել է ընդունել առաջարկն ու դեռևս մնալ Հայաստանում. «Այդ շրջանում այլ աշխատանք չունեի, իսկ սերիալներում նկարահանվելու ցանկություն չունեի, քանի որ այդ դեպքում ավելի երկար կմնայի այստեղ, սերիալում նկարահանվելու դեպքում դու չես տիրապետում գրաֆիկիդ»:
«Խաղ իմ կանոններով»-ում դերասանը մարմնավորում է իտալահայի, ով, դերասանի խոսքով, շատ ընդհանրություններ ունի իր հետ. «Երբ կարդում էի սցենարը, թվում էր՝ իմ կյանքից վերցված դրվագներ են գրված»:
Շարունակությունը՝ այստեղ: