Bravo.am-ը գրում է.
Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում երեկ տեղի է ունեցել Արարատ Բարսեղյանի «Արցախ, իմ սեր» («Պըլը Պուղի») ներկայացման պրեմիերան: ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված երաժշտական կատակերգությունը բեմադրել է Գայանե Բարսեղյանը, դիրիժորն Արեգ Առուստամյանն է, նկարիչը' Տաթեւ Հովհաննիսյանը, պարերը բեմադրել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը, խմբավարն է Շուշան Հովհաննիսյանը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն ինչպես յուրաքանչյուր առաջնախաղից առաջ, այս անգամ եւս ողջունել է ներկաներին, այդ թվում' ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, եւ ազդարարել ներկայացման սկիզբը:
Շարունակությունը` այստեղ: