Bravo.am-ը գրում է.


«Սուպեր մամա» ռոմանտիկ կինոկատակերգության շնորհանդեսը երեկ` հոկտեմբերի 7-ին, «Մոսկվա» կինոթատրոնում համախմբել էր ֆիլմի անձնակազմին, նրանց մտերիմներին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Պրեմիերայից առաջ գլխավոր դերակատարները լրագրողների հետ զրույցում պատմել են ֆիլմի ստեղծման, աշխատանքային մթնոլորտի եւ իրենց կերպարների մասին:

 

1 ժամ 50 րոպե տեւողությամբ սիրային պատմությամբ ֆիլմում նկարահանվել են Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Անի Խաչիկյանը, Արման Մարտիրոսյանը, Լեւոն Հարությունյանը, Արմինե Պողոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արփինե Գաբրիելյանը, Սամվել Սարգսյանը եւ այլք, ռեժիսորներն են Վահագն Խաչատրյանն ու Արման Մարությանը, սցենարի հեղինակը Վարդան Զադոյանն է, համահեղինակը` Հայկ Մարությանը:


Հայկ Մարությանի խոսքով` կատակերգության ստեղծումը մտահղացումից մինչեւ պրեմիերա տեւել է մեկ տարի, ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 250 հազար դոլար, նկարահանման մեծ մասն ընթացել է Երեւանում, որոշ մասը` Դիլիջանում.«Ֆիլմը պարունակում է դրամայի տարրեր, կա նաեւ սիրո պատմություն: Սցենարն օրիգինալ է, արտերկրյա ֆիլմերի սյուժեներին չենք կրկնօրինակել»:

 

Շարունակությունը` այստեղ