Bravo.am-ը գրում է.
Երեւանը հուլիսի 12-ին կրկին բացեց իր հյուրընկալ դռներն արդեն 12 տարեկան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ մասնակիցների առջեւ: Նախ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեքի արարողությունը, իսկ քիչ անց Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեց Հենրիկ Մալյանի աստղը` նվիրված ռեժիսորի 90-ամյա հոբելյանին:
Դրան հաջորդեց ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում, որի համաշխարհային պրեմիերան տեղի էր ունեցել այս տարվա Կաննի կինոփառատոնում: Ֆիլմը սկսվում է 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում Թալեաթ փաշայի սպանությամբ, այնուհետեւ պատմում է 1980-ականներին Մարսելում ապրող հայերի մասին: Ֆիլմի ավարտին հանդիսատեսները մոտ հինգ րոպե հոտնկայս ծափահարում էին ռեժիսորին: Ռոբեր Գեդիգյանը գլխավորում է «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին:
Շարունակությունը` այստեղ: