Սիրված հիթեր, բարձր ծափողջույններ, երգ, պար, ուրախություն՝ ռուսական շոու-բիզնեսի հայտնի երգիչ Եգոր Կրիդի երեւանյան մենահամերգն անցավ գունավոր տրամադրությամբ, թեպետ «Զվարթնոց» օդանավակայանում երգիչն այսօր այնքան էլ տրամադված չէր լուսանկարվելու եւ շփվելու երկրպագուների եւ լրագրողների հետ: Ավելին, համերգի կազմակերպիչները ամեն կերպ փորձում էին խոչընդոտել լագրողների աշխատանաքը՝ դժվարեցնելով նրան տեսագրելու մեր ջանքերը: Ամեն դեպքում՝ այն, ինչ կատարվեց օդանավակայանում, մնաց օդանավակայանում… Վերադառնանք համերգասրահ… Իսկ համերգին ներկա երկրպագուներին երգիչը ողջունեց առանձնակի ջերմությամբ: Բեմում հիթային «փոթորիկ» էր, որի անմիջական մասնակիցը դարձել էր հենց ինքը՝ հանդիսատեսը:
Եգոր Կրիդի երեւանյան մենահամերգը կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ հազարավոր երկրպագուների ձայնակցությունների եւ երջանիկ հայացքների ներքո:
Բեմում Կրիդը խորհրդանշական սեւ հագուստով էր, ինչի մասին վերջերս հաճախ է երգում, բայց կարեւորը՝ տրամադրությունը սեւ չէր…
NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել երգչի երեւանյան մենահամերգին: Թե ինչպես այն անցավ, կպատմի մեր ֆոտոռեպորտաժը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի