Սիրուշոն եւ Անդրեն առաջադրված են գերմանական Daf BAMA Music Awards-ում՝ որպես Հայաստանում ամենասիրված երգիչ եւ երգչուհի։ 

 

Մրցանակաբաշխությունում ներկայացված են տարբեր երկրների ամենահայտնի եւ պահանջված աստղերը։ Օրինակ՝ Ռուսաստանից նոմինատներն են Ալսուն, Դիմա Բիլանը, Սերգեյ Լազարեւը, Յուլիա Սավիչեւան, Իսպանիայից՝ Ալեխանդրո Սանզն ու Դավիդ Բիսբալը, Հունաստանից՝ Սակիս Ռուվասը, որը հայ հանդիսատեսին հայտնի է Սիրուշոյի հետ զուգերգով, եւ ուրիշներ։