Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը Լոս Անջելեսի օկրուգի Բեւեռլի Հիլզ քաղաքում գտնվող իր կալվածքը վաճառել է 40 մլն դոլարով: Անշարժ գույքը նրան էր պատկանում 10 տարի եւ այդ ժամանակաշրջանում թանկացել է գրեթե ութ մլն դոլարով: Տունը գնել է միլիարդատեր Լեոն Բլեքը:

 

10 000 քառակուսի ֆուտից (շուրջ 3 հազար քառակուսի մետր) ավելի տարածք ունեցող առանձնատունը՝ սեփական լողավազանով, թենիսի կորտով եւ հյուրերի համար նախատեսված առանձին քոթեջներով, դերասանը ձեռք էր բերել 2007 թվականին 32,5 մլն դոլարով: Քրուզն այս տանն ապրում Էր իր տիկնոջ՝ դերասանուհի Քեթի Հոլմսի հետ:

 

Սկզբնապես լոտը վաճառքի էր դրվել 45 մլն դոլարով, բայց այն նշված գումարով գնելու ցանկացողներ չգտնվեցին:

 

Քրուզը հաջորդաբար ազատվում է Լոս Անջելեսում իր ունեցած անշարժ գույքից. 2015 թվականին նա 11,4 մլն դոլարով վաճառել էր Հոլիվուդյան բլուրների վրա գտնվող կալվածքը: Տան նոր տիրուհին դարձել է դերասանուհի, «Հանդուգն տնային տնտեսուհիները» հեռուստասերիալի աստղ Եվա Լոնգորիան: