Ամերիկացի դերասան, «Օսկարի» դափնեկիր Լեոնարդո դի Կապրիոն ազատվել է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) տնից: 2016 թվականի սեպտեմբերին վաճառքի հանված առանձնատունը ձեռք է բերել անհայտ մի գնորդ՝ վճարելով 2,24 միլիոն դոլար՝ գրեթե 160 հազար դոլարով պակաս, քան ծրագրել էր ստանալ դերասանը: Այդ մասին գրել է Mansion Global-ը:
Վաճառված տան ընդհանուր մակերեսը 300 քառակուսի մետրից փոքր-ինչ ավելի է, հողամասի չափը՝ 0,1 հեկտար: 1930-ական թվականներին կառուցված առանձնատունն ունի չորս ննջասենյակ, հյուրասենյակ՝ բարով եւ լողավազան: Մենատան պատուհաններից բացվում է օվկիանոսի համայնապատկերը: