Լրատվամիջոցների ներկայացուցիչները երգչուհի Իվետա Մուկուչյանի «Եվրատեսիլ- 2016»-ի առաջին փորձը լավագույնն են համարել:Այս մասին Իվետա Մուկուչյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Ըստ լրատվամիջոցների ներկայացուցիչների քվեարկության' մեր երեկվա ելույթը կիսաեզրափակչի մասնակիցների շրջանում լավագույնն էր: Հիասքանչ է»,-նշել է նա: Մուկուչյանն իր առաջին փորձն է արել եվրատեսիլյան բեմում մայիսի 2-ին: Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա գերզգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: Երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհո լմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչ ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):