Փերիս Հիլթոն. “Ես երբեք չեմ մտածում, ես պարզապես շարժվում եմ առաջ…”
1981 թ-ի փետրվարի 17-ին ծնվել է ամերիկացի դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ, ֆոտոմոդել և դիզայներ Փերիս Հիլթոնը (Փերիս Ուիթնի Հիլթոն):
Չնայած նրա անվան շուրջ այսքան մասնագիտություններ են գրված, սակայն շատերն են կարծում, որ նա այս ոլորտներում չի փայլում իր տաղանդով: Նա պարզապես հետաքրքիր սկանդալային կերպար է:
Նախկինում Փերիսին ճանաչում էին որպես իրենց ընտանեկան խոշորագույն բիզնեսի' Հիլթոն հյուրանոցների ցանցի սեփականատիրոջ ժառանգորդ: Հիլթոնը ճանաչված դարձավ “Հասարակ կյանք” հեռուստասերիալից, որտեղ նրա խաղընկերուհին էր Նիկոլ Ռիչչին, ում հետ Փերիսն իրականում շատ մտերիմ է: Իր անձնական կյանքը նա հաճախ է ի ցույց դնում հանրությանը' նկարահանվելով մի շարք ռեալիթի շոուներում, սակայն պարզվում է' սկանդալային շիկահերի մասին շատ փաստեր կան, որոնք քչերին են հայտնի:
Բացի տեսախցիկների առջև լուսանկարվելու տարբեր հնարքներ մոգոնելուց, Փերիսը նաև սիրում է դահուկասպորտը: Նա հաճախ է սահում դահուկներով:
Ո՞վ կմտածեր, որ Փերիս Հիլթոնը նաև շատ է սիրում ձկնորսությունը:
Հիլթոնը հրաշալի նվագում է դաշնամուր և ջութակ:
Փերիսին գրեթե միշտ կարելի է տեսնել ուղիղ մազերով, սակայն աստղի իրական վարսերը գանգուր են:
Խոսելով իր թուլությունների մասին' Փերիսն ասել է. “Իմ ամենամեծ թուլությունը տատիկիս հին զգեստներն են, որոնք նա ինձ է թողել”:
Փերիսը սիրում է նկարել: Իր կոշիկների և պայուսակների մոդելների մեծ մասը հենց ինքն է նկարում:
Հիլթոնը ժամանակին որոշել էր բուսակեր դառնալ: Այն նրան հաջողվել է միայն երկու տարի:
2000 թ-ին Հիլթոնը հանդիպում էր Պամելա Անդերսոնի նախկին ամուսնու' Րիկ Սալոմոնի հետ:
2002-2003 թ-երին նա նշանված էր Ջեյսոն Շոյի հետ:
Երկար ժամանակ Փերիսը հանդիպում էր “Good Charlotte” խմբի կիթառահար Բենջի Մեդդենի հետ, սակայն 2008 թ-ի նոյեմբերին զույգը հայտարարեց իրենց բաժանության մասին: