Ռիհաննան Fenty սեփական բրենդի ներքո կթողարկի մակիաժի միջոցների հավաքածու:28-ամյա ամերիկացի երգչուհին LVMH ընկերության հետ 10 մլն դոլարի պարտավորագիր է կնքել: Սպասվում է, որ շարքը կթողարկվի 2017 թվականին. թե հատկապես ինչ կոսմետիկա է ներկայացվելու, առայժմ չի նշվու:
Ռիհաննան արդեն կոսմետիկա ստեղծելու փորձ ունի: 2013 թվականին նա շրթներկ թողարկել M.A.C.-ի համար: Կարմիր անփայլ երանգն ստացել է RiRi Woo անվանումը:
2014 թվականից Ռիհաննան զբաղեցնում է Puma մարզական բրենդի կրեատիվ տնօրենի պաշտոնը:
LVMH-ը ֆրանսիական անդրազգային ընկերություն է. այն ներառում է այնպիսի բրենդներ, ինչպիսիք են՝ Louis Vuitton-ը, Givenchy-ն, Guerlain-ը, Chaumet-ը, Moսt & Chandon-ը եւ ուրիշներ: