Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին ներկայացրել է կոսմետիկայի սեփական շարքը, որն ստեղծվել է CoverGirl ընկերության հետ համագործակցությամբ:

 

Շարքն ստացել Է Katy Kat անվանումը: Դրանում տեղ են գտել մի քանի շրթներկ եւ թարթիչների համար տուշեր՝ «թթվային» երանգներով: «Այն բանից հետո, երբ ես մի քանի տարի շարունակ մակնիշի դեմքն էի, այժմ ես ինքս եմ ստեղծում այդ դեմքը»,-մեկնաբանել է երգչուհին: Պլանավորվում Է, որ մակիաժի միջոցների հավաքածուն վաճառքում կհայտնվի հուլիսին:

 

Քեթի Փերին ամերիկացի երգչուհի է, դերասանուհի եւ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Նրա դիսկոդարանում կա չորս ստուդիական ալբոմ: Դրանցից վերջինը՝ Prism-ը, թողարկվել Է 2013 թվականին: