Ամերիկացի երգչուհի, դիզայներ եւ դերասանուհի Գվեն Սթեֆանին սկսել Է համագործակցել Urban Decay կոսմետիկական ապրանքանիշի հետ: Նոյեմբերի վերջին կթողարկվի կոսմետիկայի նրանց համատեղ հավաքածուն, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fashionmag-ին:

 

Թե հատկապես ինչ կոսմետիկական միջոցների մասին Է խոսքը, հրատարակությունը չի ճշտում: Սթեֆանիի խոսքով՝ վաճառվելու են հենց այն իրերը, որոնք նա ինքն Է օգտագործում ամեն օր:

 

Կոսմետիկական միջոցների ցանկը կթողարկեն սահմանափակ քանակով. այն հնարավոր կլինի գնել նոյեմբերի 22-ից Urban Decay կայքում, ինչպես նաեւ Sephora, Ulta եւ Macy's խանութներում:

 

Urban Decay-ի ստեղծման գաղափարը պատկանում Է Cisco Systems կորպորացիայի համահիմնադիր Սենդի Լեռներին: 1996 թվականին գործընկերների՝ Դեւիդ Սովարդի եւ Վենդե Զոմնիրի հետ միասին նա թողարկել Է Urban Decay-ի («Քաղաքների ճգնաժամ») կոսմետիկական միջոցների առաջին շարքը, որը բաղկացած Էր 10 շրթներկից եւ եղունգների 12 ներկից: Ներկայում Urban Decay-ի խանութները ներկայացված են ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Սինգապուրում եւ Ռուսաստանում:

 

Գվեն Սթեֆանին ամերիկացի երգչուհի, դիզայներ եւ դերասանուհի Է: 1986 թվականից նա No Doubt խմբի մենակատարն Է, արժանացել մի քանի տասնյակ երաժշտական պարգեւների: