Փետրվարի 23-ին եւ 25-ին կցուցադրվի «Քարե դարդ» սիթքոմի առաջին եթերաշրջանի վերջին սերիաները, բայց սիթքոմի երկրորդ եթերաշրջանն իրեն երկար սպասեցնել չի տա: Այս, ինչպես եւ այլ մանրամասների մասին Life.panorama.am-ին պատմեց «Քարե դարդի» հերոսներից Վաչե Թովմասյանը:

 

«Մենք ավարտում ենք առաջին եթերաշրջանը, բայց ավարտում ենք շատ շուտ վերադառնալու պայմանով. ապրիլից կրկին հեռուստաէկրաններին կլինենք: Առաջին եթերաշրջանը կավարտվի անսպասելի իրադարձությամբ: Իհարկե, փակագծերը չեմ բացի, միայն կակնարկեմ, որ վերջին սերիայում «Քարե դարդում» նոր հերոսուհի կմտնի: Թե որ դերասանուհին նրան կմարմնավորի, չեմ ասի, միայն նշեմ, որ նա լինելու է հենց քարե դարի բնակչուհի, որին շատ պատահական ենք հայտնաբերում: Առաջին եթերաշրջանի վերջին սերիաներում եւս մեկ շրջադարձային իրադարձություն տեղի կունենա՝ կաշխատի ժամանակի մեքենան, բայց թե ինչպես այն կծառայի, դա թողնեմ գաղտնիք»,- խոսելով վերջին սերիաներից՝ պատմեց Վաչեն:

 

Շարունակությունը` այստեղ: