«Վիտամին ակումբ» հումորային ծրագիրը ժամանակավոր դադարից հետո վերսկսել է թողարկումը նախորդ հաղորդումների կրկնություններով, պատճառներին տեղեկանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց ծրագրի պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ, ով մեզ հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց. «Խոստացվածի պես «Վիտամին ակումբ»-ը ապրիլի 24-ին միտված լռությունից հետո դարձյալ եթերում է, բայց կրկնություններով, իսկ դրա պատճառը կայանում է նրանում, որ մենք նոր նախագծեր ենք պատրաստում, որոնք կյանքի կկոչվեն հավանաբար 2 ամսից, որի մասին էլ սիրով ավելի ուշ կհայտարարենք,- նշեց նա ու փակագծերը չբացելով՝ հարցին, թե նոր նախագծերը կփոխարինե՞ն «Վիտամին ակումբ»-ին, պատասխանեց,- հիմա մենք մեր ողջ ուժերը կենտրոնացրել ենք նոր նախագծերի վրա՝ դրանք զարգացնելու նպատակով, դրա համար էլ «Վիտամին»-ի նոր նկարահանումներ չկան, բայց «Վիտամին ակումբը» անպայման կլինի եթերում նոր ծրագրերի հետ համատեղության սկզբունքով, գուցե դրանք սեզոնային ոճով հերառձակվեն, գուցե համատեղ, դա ժամանակը ցույց կտա»:
Շարունակությունը` այստեղ: