«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Vitamin» ակումբի սիրահարներն իրենց վիտամինները 2015 թվականին ստանում են կրկնություններից: Life.panorama.am-ը կապ հաստատեց հաղորդման պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ՝ տեղեկանալու նորությունների, հնարավոր կազմալուծման և էկրանային բացակայության մասին. «Այժմ արդեն նկարահանման գործընթացի մեջ ենք, մարտի 7-ից կսկսվի մեր նոր եթերաշրջանը:
Ինչ կազմով գնացել ենք ընդմիջման, նույն կազմով էլ կվերադառնանք, չեն լինի ոչ ավելացողներ, ոչ էլ մարդիկ կպակասեն մեր շարքերից: Չեն փոխվի նույնիսկ հաղորդման հեռարձակման օրերն ու ժամերը: Այնպես որ, կհանդիպենք շուտով»:
Շարունակությունը` այստեղ: