Ռեփեր Քանյե Ուեսթը, ով վերջերս հաճախ է հայտնվում սկանդալի կենտրոնում հիմա էլ իր էջում կատարել է հետևյալ գրառումը.« Մի քանի օր շարունակ ես տարբեր թվիթներ եմ տեղադրել, որոնց մասին զղջում եմ:

 

Իմ ոխերիմ թշնամին միշտ էլ իմ «ես»-ն է եղել:  Երբ գրում եմ իմ մեծության մասին, ես հաճախ եմ չափն անցնում: Միակ մեծությունը աստծուն է պատկանում:

 

 

 

 

Ռեփերները տարբեր են լինում և նրանցից յուրաքանչյուրը լավն է ինքն իր ոճի մեջ: Ես չեմ հավակնում ռեփի թագավորի գահին»,- գրել է Քանյեն: