Ծնվել է երգչուհի Սոնա Շահգելդյանի առաջնեկը։

 

Երգչուհին որդի է ունեցել, ում ամուսնու հոր պատվին Արթուր են կոչել:

 

«Շուտով Նոր Տարի է, ուզում եմ նախապես շնորհավորել բոլորիդ գալիք տոների կապակցությամբ և մաղթել անսահման սեր և հաջողություններ: 2015թ. ինձ համար շատ մեծ հաջողությունների տարի էր ոչ միայն նրանով, որ ունեցա նոր երգեր, համերգներ, տեսահոլովակներ.... այս տարի ես ունեցա նաև իմ ընտանիքը և լույս աշխարհ եկավ իմ բալիկը, ինչի համար շատ երջանիկ ենք և հպարտ :)) Ուզում եմ, որ բոլորիդ կյանքում լինի այդ Աստծու կողմից շնորհված հրաշքը: Բոլորիդ շատ սիրում եմ... ❤»- երգչուհին գրել է ֆեյսբուքյան իր էջում: