Առաջիկա օրերին երգչուհի, ոճաբան Անահիտ Սիմոնյանը կներկայացնի «Anahit Simonyan Fashion»-ի ամանորյա հավաքածուն: Life.panorama.am-ին ոճաբանը պատմեց, որ նոր հավաքածուն կներկայացվի ֆոտոշարքի տեսքով, ինչից հետո դրանք կցուցադրվեն իր սրահում:

 

«Շատ շուտով կներկայացնենք մեր ամանորյա հավաքածուն, որում ներառված կլինեն ինչպես ամանորյա տոնական հագուստներ, այնպես եւ երկարաճիտք կոշիկներ: Հուսամ մեր հավաքածուն ուրախ եւ բարի տրամադրություն կհաղորդի դրանք կրողներին եւ կնպաստի հաջողակ եւ լավ տարի սկսելուն»,- նշել է Անահիտ Սիմոնյանը:

 

Շարունակությունը` այստեղ: