Tert.am-ը գրում է.

 

Armani նորաձևության տունը ներկայացրել է քաղցրեղենի ամանորյա ARMANI/DOLCI հավաքածուն: Ինչպես ներկայացնում է Euromag-ը՝ Ջորջիո Արմանին արդարացրել է ակնկալիքները՝ ստեղծելով շոկոլադի ամանորյա հավաքածու, որն իր մեջ համադրում է բարձր նորաձևության հմայքն ու շքեղ ճաշակը:

Հավաքածուն ներառում է ավանդական իտալական քաղցրավենիքներ՝ պանետտոնե, պանդորո, վենեցիանա, ինչպես նաև՝ հրուշակեղենի և շոկոլադե կոնֆետների այլ տեսականի: