Խիստ վայելչություն' իտալական դիզայների կողմից:
Giorgio Armani ապրանքանիշն իր նոր' Pre-Fall 2014, հավաքածուում ներկայացրել է վարտիքների ու կոստյումների յուրահատուկ տեսականի: Ընդ որում' կոստյումները նման են նաև ժակետի, կարճ վերարկուի կամ թիկնոցի, իսկ վարտիքների ձևը նույնն է՝ լայն, փոքր-ինչ կարճ և սլաքներով:
Հավաքածուի վրա աշխատելիս դիզայներն օգտագործել է իր սիրելի սևի ու սպիտակի, ինչպես նաև մոխրագույնի երանգները: Միակ գունավոր երանգը կանաչն է: Ինչ վերաբերում է կտորին, ապա Արմանին բազմազանությունն է ընտրել՝ մետաքս, բամբակ, բուրդ և վելվետ:
Աղբյուր' LADYNEWS.am