Tert.am-ը գրում է.

 

Ամանորյա զարդերի իր նոր հավաքածուն է ներկայացրել Prada նորաձևության տունը:

Ինչպես ներկայացնում է Luxlux.net' Prada-ի բիժուտերիայի նոր հավաքածուն համատեղում է թափանցիկ և խոշոր բյուրեղները' բազմագույն բնական կաշվի համադրությամբ: Որպես հիմնական նյութ՝ բրենդի դիզայներները կիրառել են ֆիրմային այծի կաշի, երբեմն էլ՝ կոկորդիլոսի արհեստական կաշի:

Այս շարքի հիմնական աքսեսուարներն են ականջօղերն ու թևնոցները, որոնք հիշեցնում են 20-րդ դարի 40-ականների զարդերը, որոնք կրում էին ամերիկյան բոհեմի ներկայացուցիչները: