Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը. 

 

«Ես աշխատում եմ հեռուստատեսությունում, բայց իմ օրը սկսվում ու ավարտվում է ՌԱԴԻՈՅՈՎ։))) և ի մասնավորի՝ Ռադիո Վան-ով։)) ես սրտանց շնորհավորում եմ բոլորիս իմ սիրելի ռադիոյի ծննդյան ու տասնյոթամյա տարեդարձի կապակցությամբ, և անհատապես շնորհակալություն հայտնում այս ռադիոյի ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ աշխատակցին՝ մեր օրն այդքան գունեղ ու անչար դարձնելու համար։


Այս նկարում էլի ռադիոն էի լսում, բազում շնորհավորանքներն ու բարի խոսքերը՝ ունկնդիրների կողմից, որոնք ակամայից լցվում են քո սիրտն ու ստիպում ժպտալ»։